News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի կատարող հանձնաժողովի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդես է եկել Ուկրաինայի Գերագույն դատարանում օտարերկրրացի դատավորներ ներառելու համար, հաղորդում է ZIK-ը։

Այդ մասին նա հայտարարել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) փորձագիտական քննարկման ժամանակ։

«2-3 շաբաթվա ընթացքում մենք կներկայացնենք դատական համակարգում բարեփոխումների մասին առաջարկներ։ Համարում եմ, որ ներկայում դա մեր հիմնական գործառույթն է։ Կլինեն տարրեր, որոնք կընդլայնեն արբիտրաժը, մտածում ենք ներգրավել օտարերկրյա դատարաններին Գերագույն դատարանում, մենք այդ առիթով արդեն իրականացնում ենք քննարկումներ»,-հայտարարել է Սաակաշվիլին։

Նա նաեւ պատմել է դուրս բերված կապիտալի համար հարկ սահմանելու մտադրության մասին։

«Եթե մեզ հաջողվի ավելացնել դուրս բերված կապիտալի համար հարկի մասին հարցը, դա նույնպես կդառնա ազդանշան ներդրողների համար։ Ազգային խորհրդի նիստի ժամանակ մենք տեսել ենք, որ Զելենսկին արտահայտում է ճիշտ մտքեր, սակայն նրա թիմի անդամների համար կան իրենց «բայց»-երը»,-հավելել է Ազգային խորհրդի ղեկավարը։

Նրա կարծիքով՝ Ուկրաինայում ձեւավորվել է «ճահիճ», որի պատճառով երկրում հնարավոր չէ կատարել արտերկրյա ներդրումներ։

«Այն, որ ճահիճ է գոյացել, կասկած չկա։ Այն, որ այն տարածվել է Վերին Ռադայում, կասկած չկա։ Դա պետք է հաղթահարել։ Մեզ պետք է փորձել քննարկել նշանակալի հարցերը, պայմանավորվել, միավորվել այդ հարցի շուրջ եւ գործել։ Եթե չլինի կոնսենսուս որոշումներ կայացնող մարդկանց միջեւ, ոչինչ հնարավոր չի լինի փոխել»,-համարում է Սաակաշվիլին։

Ազգային խորհրդի ղեկավարը նաեւ հնչեցրել է հանրաքվեների մասին օրենք ընդունելու մասին հարցը։

«Եթե լինի այդ գործիքը (հանրաքվեներ անցկացնելու մեխանիզմը – խմբ․), այն շատ հայտնի կդառնա։ Մենք կարող ենք հանրաքվեների միջոցով ընդունել հարցեր, որոնք չենք ընդունվել այդ ճահճի պատճառով»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ