News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ձեռնարկատեր Կարիննա ցու Սայն Վիթգենշթեյնը պնդել է, որ Իսպանիայի սիրված թագավոր Խուան Կառլոս I-ը փոխանցել է նրան 65 մլն եվրո 2012 թվականին՝ «երախտիքից եւ սիրուց դրդված», հաղորդում է El Pais թերթը։

Շվեյցարիայի դատական իշխանությունները հետաքննություն են անցկացնում ձեռնարկատիրոջ, ինչպես նաեւ եւս երկու անձանց նկատմամբ փողերի լվացման կասկածանքով, ինչը պատժվում է հինգ տարվա ազատազրկմամբ։ 2018 թվականի դեկտեմբերին Կորինա ցու Սայն Վիթգենշթեյնը ցուցմունք տալիս հաստատել է, որ Խուան Կառլոս I-ը փոխանցել է նրան 64.8 մլն եվրո «ոչ թե այն նպատակով, որ ազատվի փողից»։ «Դա նվեր էր,-պնդել է երկրի նախկին ղեկավարի նախկին ընկերուհին։-Ես մտածում էի, որ նա առաջարկել է ինձ այդ փողը՝ երախտիքից եւ սիրուց դրդված»։

Իսպանական դատական իշխանությունները հույս ունեն ստանալ ձեռնարկատիրոջից այդ ցուցմունքը։ Նրանք կարող են ունենալ կարեւոր նշանակություն պիրենեյան թագավորության դատախազության հետաքննության համար Խուան Կառլոս I-ի նկատմամբ, որը կապված է Սաուդյան Արաբիայում Մեքքա-Մեդինա երթուղով արագընթաց երկաթուղու կառուցման պայմանագիրը կնքելու հետ կապված։

Europa Press գործակալության հաղորդմամբ՝ Կորինա ցու Սայն Վիթգենշթեյնը պնդել է, որ երկրի նախկին ղեկավարը կարող էր ստանալ ապօրինի վարձատրություն արագընթաց երկաթուղին կառուցելու համար։

Խուան Կառլոս I-ը ղեկավարել է երկիրը 1975-2014 թթ․։ Նա հրաժարվել է գահից ՝ ի օգուտ իր որդու՝ Ֆիլիպ VI-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ