News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նոր կառավարության կազմը վարչապետ Ժան Քասթեքսի գլխավորությամբ կարող է ձեւավորվել հուլիսի 6-ին։ Այդ մասին կիրակի հայտնել են Ելիսեյան պալատից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմում նշել են, որ նոր կառավարության կազմում կներառվի շուրջ 20 նախարար եւ նրանց տեղակալները։ Ենթադրվում է, որ կառավարության կազմում ընդգրկված պաշտոնյաների մասին հայտարարությունը կարվի երկու փուլով․ նախ նախատեսվում է հրապարակել նախարարների ցանկը, այնուհետեւ հայտնի կդառնան պետքարտուղարների անունները։ Ելիսեյան պալատում ընդգծել են, որ նախագահն ու վարչապետը «կշարունակեն անցկացնել խորհրդակցություններ երկուշաբթի նոր կառավարությունը ձեւավորելու նպատակով»։

Ուրբաթ Մակրոնը նշանակել է նախագահական վարչակազմի ղեկավարի տեղակալ Ժան Քասթեքսին՝ որպես վարչապետ, եւ հանձնարարել նրան ձեւավորել կառավարություն։ Վարչապետի պաշտոնում Քասթեքսը փոխարինել է Էդուար Ֆիլիպին, որն ավելի վաղ հրաժարական էր տվել այդ պաշտոնում երեք տարի աշխատելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ