News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը հերքել է դատավոր Վահագն Մելիքյանին սպառնալու վերաբերյալ տեղեկատվությունն առանց Վահագն Մելիքյանի դիրքորոշումն իմանալու: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում, գրել է  փաստաբան Միհրան Պողոսյանը:

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՐՔԵԼ Է ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԻՄԱՆԱԼՈՒ

Երկու օր անընդմեջ ԶԼՄ-ներով տարածվում են արժանահավատ տեղեկություններ առ այն, որ ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։ Ըստ հրապարակումների՝ ԱԱԾ-ում դատավոր Վահագն Մելիքյանին ցույց է տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և այն չհրապարակելու դիմաց պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչության նոր միջնորդությունը։

Սակայն Բարձրագույն դատական խորհուրդը հերքեց այս արժանահավատ տեղեկատվությունը՝ այն գնահատելով որպես <<ակնհայտ ցինզիմ դատական իշխանության նկատմամբ>>։

Այսօր դատական նիստի ընթացքում պաշտպանական թիմը խնդրեց դատավոր Վահագն Մելիքյանին պարզաբանել, թե արդյոք ԶԼՄ-ներով նշված արժանահավատ տեղեկատվությունը հրապարակվելուց հետո որևէ պետական մարմին կապվել կամ հարցել է ուղղել դատավոր Վահագն Մելիքյանին։ Վահագն Մելիքյանը տվեց բացասական պատասխան։

Իմ ճշգրտող հարցին, թե արդյոք ԲԴԽ-ից չեն փորձել կապվել իր հետ, դատավոր Վահանգ Մելիքյանը կրկին տվեց բացասական պատասխան։

ՀԻՄԱ ՀԱՐՑԵՐ՝

1) Ինչի՞ հիման վրա է Բարձրագույն դատական խորհուրդը հերքել նշված տեղեկատվությունը, եթե անգամ փորձ չի եղել կապվել դատավոր Մելիքյանի հետ,

2) արդյո՞ք նման եղանակով հերքումը չի հավաստում հրապարակված տեղեկատվության արժանահավատությունը»։

Տպել
Ամենաշատ