News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սաքարյա նահանգում հրավառություն արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի, եւս մեկ աշխատակցի որոնողական աշխատանքները շարունակվում են, գրում է Hurriyet թերթը։։

«Զոհերի թիվը հասել է 6-ի։ Անհետ կորած մեկ մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են»,-թերթը մեջբերում է նահանգապետ Օքթայ Կալդիրիմի խոսքերը։

Հուլիսի 3-ին Թուրքիայի հյուսիս-արեւմտյան Սաքարյա նահանգի հրավառության գործարանում որոտացել է մի քանի պայթյուն։ Դեպքի հետեւանքով չորս մարդ զոհվել է, եւս 114-ը՝ տուժել։ Պայթյունները լսվել են դեպքի վայրից 50 կմ շառավղով, ինչն առաջացրել է խուճապ տեղի բնակչության շրջանում։ Շատերը դուրս էին եկել փողոց՝ համարելով, որ երկրաշարժ է, հաղորդում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ