News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Bell Sport & Classic բրիտանական սրահը վաճառքի է հանել հազվագյուտ Ferrari 575 Superamerica-ն, որը 14 տարվա ընթացքում անցել է ընդամենը 2900 կիլոմետր։ 2006 թվականի արտադրության սուպերքարը գտնվում է իդեալական վիճակում․ գործարանային վիճակում է ե՛ւ Rosso Corsa գույնն ունեցող թափքը, ե՛ւ կարմիր կարերով բեժ կաշվե սրահը, գրում է Մոտոր-ը։

Ferrari 575 Superamerica-ը երկտեղանի մոդել է բաց տանիքով, որն առաջին անգամ ներկայացվել է 2005 թվականին՝ որպես 550 Barchetta-ին հաջորդող մեքենա։ Առանցքային տարբերությունը ածխածնային մանրաթելից կոշտ կտուրն է էլեկտրաքրոմատիկ ապակով, երբ 550 Barchetta-ն հագեցած էր փափուկ կտորե ծածկով։

Ferrari 575 Superamerica-ն հագեցած է V12 հզորությամբ 5,7-լիտրանոց շարժչով՝  540 ձիաուժ հզորությամբ։ Ուժային ագրեգատը համադրված է Ferrari F1-ի կիսաավտոմատ փոխանցման տուփով, այն ունի հետեւի քարշակ։ Առաջին անգամ ցուցադրման պահին 575 Superamerica-ը զարգացնում էր 320 կմ/ժ առավելագույն արագություն, որն աշխարհում ամենաարագ կաբրիոլետն էր։

575 Superamerica-ը թողարկվել էր փոքր քանակով՝ շուրջ երկու տարվա ընթացքում 559 սուպերքար, այդ թվում՝ մի քանի նմուշ մեխանիկական փոխանցման տուփով։

Ferrari 575 Superamerica-ի դիմաց ցանկանում են ստանալ 300 հազար ֆունտ ստերլինգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ