News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում հուլիսի 5-ին, ժամը 14:27-ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 20։43-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք։

 

Տպել
Ամենաշատ