News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները կորոնավիրուսով վարակման դեպքերի մտահոգիչ աճի պատճառով մեկուսացնում են Վիկտորիա նահանգը երկրի մնացած մասից, հայտնում է AFP-ն:

Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ երեքշաբթի կեսգիշերից կփակվի սահմանը Ավստրալիայի երկու ամենախիտ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի եւ Նոր Հարավային Ուելսի միջեւ, հայտնում են երկու պետությունների ներկայացուցիչները:

Երկուշաբթի  Վիկտորիա նահանգում, որտեղ ավելի քան 6.6 միլիոն մարդ է բնակվում, կորոնավիրուսով վարակման ռեկորդային 127 նոր դեպք է գրանցվել։

Հարավային Ավստրալիայի հետ Վիկտորիայի սահմանը բացելու պլաններն արդեն սառեցվել են։

Սահմանափակումների՝ մի քանի շաբաթ տեւած մեղմացումներից հետո հասարակությունում վարակի փոխանցման աճ է գրանցվել, ինչը հանգեցրել էր նրան, որ առողջապահության ոլորտի աշխատողները մինչեւ հուլիսի վերջ փաստացի փակել էին որոշ թաղամասեր քաղաքի մնացած մասից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ