News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆինանսական հաջողությունն ավելի ու ավելի է կապվում երջանկության հետ, ինչը, փաստորեն, հակասում է հին ասացվացքին, որ փողով երջանկություն չես գնի։

Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սոցիալ-տնտեսական կարգավիճակի, որն իր մեջ ներառում է եկամուտները, կրթությունն ու մասնագիտական ​​հեղինակությունը, եւ երջանկության կապը 1970-ականների եւ 2010-ի միջեւ ընկած ժամանակահատվածում   մեծահասակների շրջանում, որոնք առնվազն 30 տարեկան էին։

«Երջանկության եւ եկամտի միջեւ կապը տասնամյակների ընթացքում կայունորեն ամրապնդվել է. երջանկությունն այժմ ավելի սերտորեն է կապված եկամտի հետ, քան 1970-ականներին եւ 1980-ականներին»,- կարծում է հետազոտության գլխավոր հեղինակ Ջին Թվենգը, փոխանցում է FOX Business-ը։

Ուսումնասիրությունն իր եզրակացությունները հիմնել է Ընդհանուր սոցիալական հետազոտության տվյալների հիման վրա, որը Միացյալ Նահանգներում ամենատեւական հարցումն է մեծահասակների շրջանում: Հետազոտությունն ընդգրկել է Միացյալ Նահանգներից 44.198 մեծահասակ մասնակից 1972-ից 2016 թվականների ընթացքում:

Արդյունքները ցույց են տվել, որ դասային խզում գոյություն ունի, երբ գործը հասնում է երջանկության: Այն ժամանակ, երբ սոցիալ-տնտեսական բարձր կարգավիճակ ունեցող սպիտակ մեծահասակների երջանկությունը, որն իր մեջ ներառում է եկամուտները, կրթությունը եւ մասնագիտական ​​հեղինակությունը, բավականին կայուն էր մնում, ըստ ուսումնասիրության, ավելի ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող սպիտակ մեծահասակների երջանկությունը կայունորեն անկում էր ապրում:

Համեմատության համար նշենք, որ ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակում գտնվող սեւամորթների շրջանում երջանկությունը բավականին կայուն էր մնում, իսկ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող սեւամորթների համար երջանկությունն ավելանում էր։

Հետազոտողները մասնակիցներին խմբերի էին բաժանել  ըստ եկամտի եւ նրանց տվել էին հետեւյալ հարցերը. «Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեիք այս օրերի իրավիճակը: Դուք ձեզ շատ երջանիկ եք համարում, թե՞ ոչ այնքան երջանիկ: Ապա հետազոտողները վերլուծել էին, թե ինչպես են մասնակիցները յուրաքանչյուր խմբում պատասխանել այս հարցերին մի քանի տասնամյակի ընթացքում: Այնուամենայնիվ, որեւէ ապացույցներ չկար, որ երջանկությունը թուլանում է եկամտի որոշակի մակարդակից հետո, նշել է Տվենգեն։

«Ի տարբերություն ավելի վաղ արված որոշ ուսումնասիրությունների, որոնց ժամանակ երջանկությունը սահմանվել էր տարեկան 75․000 ԱՄՆ դոլար եկամուտից հետո՝ մենք պարզեցինք, որ երջանկությունը շարունակում է աճել ավելացող եկամուտներին զուգահեռ, նույնիսկ՝ եկամտի ավելի բարձր մակարդակների դեպքում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ