News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղեւորները դիմակ չեն կրում եւ խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:

Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին: Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով  հարվածելով ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որից հետո վիճաբանություն եւ քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղեւոր՝ Երեւան քաղաքի 17-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ  Երեւան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:

Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օձուն գյուղում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի 4-րդ փակուղուն հարակից անասնակերի համար նախատեսված…
Խոշոր հրդեհ Երևանի «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ի պահեստային հատվածում. մեկնել է 5 մարտական հաշվարկ
Ըստ նախնական տվյալների՝ չգործող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր…
Դանակահարություն Քասախ գյուղում․ մեկ անձ ձերբակալվել է
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող...
Կասկածանքն իրականության հետ բացարձակ կապ չունի. Նազարյանին ձերբակալելու որոշումը պաշտպանը բողոքարկել է
Առաջադրված կասկածանքն իրականության հետ բացարձակ կապ չունի…
Վիրավորական չի լինի, եթե միջնորդենք համապարփակ հետազոտություն նշանակել Ալեն Սիմոնյանի նկատմամբ. Տիգրան Աթանեսյան
Գտնում եմ, որ վիրավորական չի լինի, եթե ես ու Դանիելյան Արթուրը միջնորդենք քննիչին կատարել ավելի խորը եւ համապարփակ հետազոտություն եւ նշանակել պ-ն Ա.Սիմոնյանի վերաբերյալ համալիր դատահոգեբուժական…
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը՝ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին հայտարարություն է տարածել
Հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ…