News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:

Մասնավորապես, մարտի 16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է արտակարգ դրության առնչվող հարցերով 2249 բողոք։ 1720 դեպքով քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն։

Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․

1.     794 դիմում-բողոք՝ կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության խնդիրներին (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն եւ այլն),

2.    231 դիմում- բողոք՝ Հայաստան մուտք գործելուն կամ երկրից մեկնելուն,

3.    114 դիմում-բողոք՝ ֆինանսական դրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի եւ հեռահաղորդակցության գծով վճարումներ կատարելու անհնարինությանը, այդ թվում՝ դադարեցված կոմունալ ծառայությունների վերականգնմանը,

4.    78 դիմում-բողոք՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներին,

5.    57 դիմում-բողոք՝ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներին՝ պայմանավորված հաշվառման եւ փաստացի բնակության հասցեները տարբեր լինելու հետ,

6.    29 դիմում-բողոք՝ ազատությունից զրկման վայրերում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման եւ տարածման դեմ պայքարի շրջանակներում ազատությունից զրկված անձանց մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ բժշկական օգնության եւ սպասարկման ոչ պատշաճ կազմակերպման, պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ,

7.    23 դիմում-բողոք՝ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներին եւ այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաեւ օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոս Անջելեսի իշխանությունները կանջատեն ջուրն ու էլեկտրականությունը տներում, որտեղ մեծ երեկույթներ են անցկացվում
Բեւեռախույզներին կարանտինի կուղարկեն՝ պահպանելու որպես առանց կորոնավիրուսի միակ մայրցամաք Անտարկտիդայի կարգավիճակը
Ամեն տարի հետազոտությունների համար Անտարկտիդա է մեկնում մոտ 3000 գիտնական...
Թայվանում «ոչ մի տեղ» չվերթների բոլոր տոմսերը 5 րոպեում գնել են
Թռիչքի ուղեւորներին Michelin ռեստորանի ճաշատեսակներ կառաջարկվեն․․․
Գիտնականներն «իդեալական ռազմավարություն» են գտել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Կորոնավիրուսի տարածմանն իդեալական պատասխան կլիներ Նոր Զելանդիայում թեստավորման քաղաքականության, Դանիայում դպրոցների բացման մոտեցման եւ Ուգանդայի տեղեկատվական ռազմավարության համադրությունը...
Պատվաստանյութային ազգայնականությունը վատ է, այն մեզ չի օգնի. ԱՀԿ գլխավոր քարտուղար
«Պատվաստանյութերի կամ այլ գործիքների համատեղ օգտագործումը կօգնի աշխարհին վերականգնվել...
Goldman Sachs-ը խառնաշփոթ է կանխատեսել շուկաներում COVID-ի դեմ պատվաստանյութի պատճառով
Բանկում կարծում են, որ պատվաստանյութը կարող է նպաստել եկամտի ավելի կտրուկ կորով ընկերություններին եւ վտանգի տակ դնել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների առաջատարությունը...