News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում այս պահին բողոքի ակցիա է ընթանում. բնակիչները բողոքում հին համայնքապետի վերադարձի դեմ:

Եղեգնուտի ավագանու անդամ Հովհաննես Հակոբյանը նշեց. «Մեր համայնքը մարզի ամենամեծ բյուջե ունեցող համայնքներից է, եւ պարզ է, թե 30 տարի մեր բյուջեն ոնց է փոշիացվել: Ես ընդամենը 8 ամիս է, որ ավագանու անդամ եմ, համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էլ ընդամենը 1 տարի 8 ամիս է այդ պաշտոնում, եւ կարող եմ ներկայացնել, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել գյուղում: 193 մլն դրամով մասնակցել ենք սուբվենցիոն ծրագրի գյուղի ասֆալտապատման համար: Եվս 23,5 մլն դրամ ներկայացրել ենք համայնքի լուսավորման համար: Երկու ծրագիրն էլ հավանության է արժանացել կառավարությունում:

Նախորդ տարի կառուցվել, փոխվել են խմելու ջրի խողովակները: Բացի այդ, 10 մլն դրամ որոշել ենք հատկացնել գյուղում մի փողոցի գազաֆիկացմանը: Սա ընդամենը 8 ամսվա մեր կատարած աշխատանքն է: Դե պատկերացրեք, թե մինչ այդ որտեղ են փոշիացվել այդ գումարները:

Հիմա գյուղում վիճակը լարված է, որովհետեւ վերաքննիչ դատարանի լղոզված որոշումով իբր նախկին համայնքապետը վերադառնում է, բայց բնակչության մեծ մասը չի ցանկանում դա: Դա ապացուցված է մոտ 600 ստորագրությունով»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանի որոշումով համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը, իսկ այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է հեռանա:

Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր ճանաչեց Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել