News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը որոշել է հետաձգել Արեւմտյան ափի անեքսիան: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Հաբի Աշքենազին Kan ռադիոյին տված հարցազրույցում:

«Դա օրակարգում չէ այսօր կամ վաղը: Ես չգիտեմ, թե արդյոք կկիրառվի սուվերենությունը, սակայն կարող եմ ասել, որ ԱԳՆ-ն դիվանագիտական գնահատականներ է պատրաստում, իսկ ՊՆ-ն գնահատում է անվտանգության ոլորտում ռիսկերը»,-ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաեւ հայտնել է, որ Իսրայելի ծրագրերը քննարկել է ավելի քան 30 ԱԳ նախարարների հետ, հիմնականում՝ Եվրամիության երկրներից: Նրա խոսքով՝ նրանցից շատերը դեմ են Իսրայելի ծրագրերին:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Հորդանան գետի Արեւմտյան ափի հատվածում Իսրայելի սուվերենության տարածումը տեղի կունենա հուլիսին, եւ այդ ամսաթիվը չի փոփոխվի:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ