News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետեւելով ի սկզբանե որդեգրած բաժանորդամետ ռազմավարությանը՝ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է ոլորտում բացառիկ առաջարկ, որը լիովին արտահայտում է ընկերության բարձր գնահատանքը իր հավատարիմ բաժանորդների նկատմամբ:

Նոր՝ «Ուրախ շաբաթ-կիրակի» առաջարկի շրջանակներում,  ընկերության այն բաժանորդները, ովքեր պարտաճանաչ կերպով կկատարեն վճարումները, յուրաքանչյուր ամիս հնարավորություն կունենան ողջ ամսվա ընթացքում՝ շաբաթ եւ կիրակի օրերին, ստանալու նոր առավելություններ:

Մասնավորապես, «Տրիո», «Դուո» եւ «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդները կստանան անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր դիտելու հնարավորություն՝ Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան բաժնից, իսկ ինտերնետի «Մոնո» սակագնային փաթեթի բաժանորդները՝ մինչեւ 100 Մբ/վ արագություն:

Այս առավելություններից կարող են օգտվել բոլոր այն բաժանորդները, որոնք ընկերության կողմից  սահմանված ժամկետում բարեխղճորեն կվճարեն յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց եւ տվյալ ամսվա ընթացքում չեն ունենա ծառայությունների կասեցում՝ ժամկետանց պարտքի պատճառով:

Հիշեցնենք, որ ընկերությունն արդեն հանդես էր եկել իր բաժանորդների հարմարավետությանն ուղղված «Տարժամկետ վճարում» ծառայությամբ, ուստի այն բաժանորդները, ովքեր նախքան ժամկետանց պարտքի պատճառով ծառայությունների կասեցումը կակտիվացնեն «Տարաժամկետ վճարում» ծառայությունը, տվյալ ամսվա ընթացքում եւս հնարավորություն կունենան  օգտվելու «Ուրախ շաբաթ-կիրակի» հատուկ առաջարկի առավելություններից:

«Ուրախ շաբաթ-կիրակի» առաջարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ