News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհի քաղաքները, որտեղ 2019 թվականին ամենից շատ միլիարդատերեր են ապրել,  Նյու Յորքն է (113 մարդ), Հոնկոնգը (96 մարդ), Սան Ֆրանցիսկոն (77), Մոսկվան (73) և Լոնդոնը (66): Այս մասին նշվում է Wealth-X ընկերության The Billionaire Census 2020 խորհրդատվական ընկերության զեկույցում։
Փորձագետները նշել են Պեկինը (57 մարդ), Սինգապուրը (45), Լոս Անջելեսը (44), Շենչժենը (39), Մումբային (38), Դուբայը (35), Սան Պաուլոն (Բրազիլիա, 33 մարդ), Ստամբուլը (32), Հանչժոուն (32) եւ Տոկիոն (30), փոխանցում է «Լենտա»-ն։

Ամենաշատ հարուստներն ապրում են ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանի Հոնկոնգ շրջանում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բրազիլիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Կանադայում եւ Սինգապուրում: Տվյալները հիմնված են բիզնես հասցեների վրա:

Ըստ զեկույցի՝ միլիարդատերերի թիվը 2019 թվականին ավելացել է 8.5 տոկոսով եւ հասել 2825 մարդու: Նրանց ընդհանուր ունեցվածքը 9․4 տրիլիոն դոլար է կազմել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ