News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է հետեւողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել նախկին դատապարտյալ Ա. Ս.-ի կողմից դատապարտյալ Ա. Կ-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Սառնարանի ստորին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են առանց գործարանային փաթեթավորման եւ մակնշման համապատասխանաբար 2988 եւ 159 հատ տարբեր տեսակի ու չափսերի, անհայտ ծագման սպիտակ դեղահաբերով լի 2 փաթեթ, ինչպես նաեւ 6 բջջային հեռախոս, 3 լիցքավորման սարք,  ականջակալ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը