News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Հայերի միությունը Երեւանում առաջին սքեյթ այգու բրենդինգի եւ նեյմինգի համար դրամաշնորհային ծրագիր է թողարկում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

ՈւՀՄ տվյալներով՝ հայեցակարգը պետք է արտացոլի նախագծի սոցիալ-մշակութային նշանակությունը, ինչպես նաեւ ընդգծի ՀՀ մայրաքաղաքում նոր լոկացիայի հնարավորությունները: Մասնակցության համար հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը՝ անկախ բնակության երկրից:

5044 քմ տարածքով սքեյթ այգին Ուկրաինայի Հայերի միության սոցիալական ծրագիրն է, որն ուղղված է երիտասարդության համար ժամանցի եւ հանգստի ակտիվ գոտու ստեղծմանը: Այգու շինարարությունն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի տեխնիկական եւ վարչական աջակցությամբ:

Տարեսկզբին ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սքեյթ այգում կառուցման մասին պայմանագիր էին ստորագրել:

Մարտին մեկնարկել է շինարարության առաջին փուլը:

Այգու ճարտարապետ Արմեն Շատվորյանի նպատակն է նոր լոկացիա ստեղծել Երեւանում, որը կդառնա առաջին հարթակը էքստրեմալ սպորտի, ակտիվ հանգստի համար:

Մասնակիցը պետք է ներկայացնի անվանում, կարգախոս, գրաֆիկական փաթեթ եւ բրենդբուք: Հայտերի ընդունման ժամանակ կգնահատվեն նորարարությունը, մշակման ակտուալությունը, վիզուալ ներդաշնակությունն ու օրիգինալ հայեցակարգը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ