News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը:

48 ժամով կասեցվել է Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միեւնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, բացակայել են գրառումները աշխատակիցների ջերմաչափման եւ ախտահանման գրանցմատյաններում:

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շարունակվել է երեկվանից սկսված խստացված ստուգայցը հանրային սննդի օբեկտներում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում: Բազմաթիվ տնտեսավարողներ շարունակում են անպատասխանատու վերաբերվել սահմանված կարգին. խախտվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը:

Նախկինում խախտումներ թույլ տված եւ մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված մի շարք տնտեսավարողների մոտ սակայն, արձանագրվել է դրական տեղաշարժ՝ թերացումներն ակնհայտորեն պակասել են կամ իսպառ վերացվել:

Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:

Տեսչական մարմինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաեւ հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան պարտադիր թեսթավորումներ կմտցնի կորոնավիրուսի վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից ճանապարհորդների համար
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ չորեքշաբթի գրանցվել է վարակի 1045 դեպք․․․
Փաստեր կան, որ պարետատուն ինֆոն ոտքով են հասցնում․ Սրբուհի Գրիգորյան
Մարդիկ օրերով սպասում են, ձայն չկա…
Թրամփ. ԱՄՆ-ը կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ մինչեւ նոյեմբերի ընտրությունները
Ռուսաստանում դիմակների եւ ձեռնոցների ոչնչացման համար հատուկ տարաներ կտեղադրվեն
Պողպատե տուփի ներսում ամրացված է հերմետիկ տարա՝ առանց քլորի եւ առանց սպիրտի ախտահանող միջոցով․․․
Lufthansa ավիաընկերությունը 2 մլրդ դոլարի վնաս է կրել կորոնավիրուսի պատճառով
«Մենք պահանջարկի մեծացման վերադարձ չենք ակնկալում ինչեւ 2024 թվականը»,-ասել է ընկերության ղեկավար Քարսթեն Սպորը...
Համավարակի դեմ պայքարում առաջին կարևոր ձեռքբերումն ունենք. Արցախի նախագահ
Պարետատան այսօրվա խորհրդակցության ժամանակ հանձնարարել եմ փոքր-ինչ մեղմացնել ներքին սահմանափակումները, օրինակ՝ 20 հոգու փոխարեն մարդկանց...
Ամենաշատ