News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինչ հիմնական փոփոխություններ են ներկայացված հանրակրթության պետական չափորոշչի նախագծում, որոնք մեծ դերակատարում կունենան ամբողջ համակարգի վրա:

Չափորոշիչն իր սկզբունքում դրել է չափորոշիչի  հիման վրա դրված կարողունակությունը, որոնց պետք է ձգտի համահարգը: Կարողունակություններին հասնելու  համար նկարագրված են չափորոշիչների մեջ վերջնարդյունքները: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին Մեդիակենտրոնի» տեսակապի «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ իրականությունը»  թեմայով քննարկման ժամանակ ասաց   Հանրակրթության պետական չափորոշչի մշակման խմբի անդամ Արտաշես Թորոսյանը՝  խոսելով  ԿԳՄՍ-ի մշակած  ու հանրային քննարկման  ներկայացրած հանրակրթության պետական չափորոշչի նախագիծի մասին՝ ըստ որի փոփոխություններ կկատարվեն հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգում։

«Նկարագրված եմ այն բնագավառները, որոնց միջոցով պետք է իրականացվեն այդ վերջնարդյունքները եւ որպես դրա արդյունք գնահատման համակարգը, որոշակի էական փոփոխություն է կատարել ուսումնական պլանի ձեւավոեւման մասով, որտեղ դպրոցներն ստացել են մեծ ինքնուրույնություն:

Ըստ փորձագետի՝ գնահատման համակարգում էական փոփոխությունը կայանում է նրանում, որ  տարրական դպրոցում եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում թվանշանայն գնահատում չկա, բայց դա չի նշանակում, որ գնահատում չկա ընդհանրապես: Այն արդեն դառնում է որակական: Սակայն այդ ազատությունը տրվում է դպրոցին  ինքնուրույն կողմնորոշվելու, այսինքն   նա է որոշում՝ ինչպես անել տվյալ պարագայում եւ եթե գտնում է, որ կա դրա կարիքը, կիրառում է նաեւ թվանշանային գնահատման եղանակը:

«Ուզում եմ ընդգծել, որ չափորոշիչներով էական տեղ է գրավում ուսուցանող կամ ֆորմատիվ գնահատմանը, որը շատ ավելի լավ է  ներկայացնում աշակերտի հաջողությունները:

Մյուս առանձնահատկությունը  գնահատման այն է, որ  մենք չունենք արդեն անբավարար գնահատական, այսինքն նշված գնահատականը՝ որակական թե քանակական ձեւով արտահայտվող,  ներկայացնում է աշակերտի հաջողությունները տվյալ փուլում, որը չի դրսեւորվում  որպես անբավարար այլ դրսեւորվում է որպես այս պահի  իր ունեցած հնարավորություն»,- ասում է փորձագետը:

Ինչ վերաբերում է առարկաների ձեւավորմանը նա նշում է,  որ կան մեծ թվով ինտեգրված առարկաներ՝ մինչեւ 7-րդ դասարան:

 Դրանից հետո բոլոր առարկաները, հատկապես գիտութունների մասով, առանձնանում են եւ  ուսումնասիրվում առանձին-աձանձին:

Ավագ դպրոցների մասով եւս բավական լուրջ փոփոխություններ կան չափոոշիչներում:

Այնտեղ ուսուցումը սահմանափակվում է այն առարկաներով, որով աշակերտներն հանձնելու են պետական ավարտական քննությունները:

 

Տպել
Ամենաշատ