News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Մենք գիտենք, թե ինչու են հիմա թվերն աճում, որովհետեւ մենք լոքդաունից հրաժարվել ենք մի իրավիճակում, երբ մեր օրական վարակվածների թիվը ավել է եղել 100-ից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ այդ թվերը մենք ունեցել ենք լոքդաունի ժամանակ, որովհետեւ մենք ունենք ինկուբացիոն շրջան՝ 7-14 օր:

Ապրիլին երկրում փակվել է 72 հազար աշխատատեղ: Առողջապահության նախարարությունը միշտ ասել է, որ պետք է զրոյացնենք դեպքերը, նոր գնանք բացման եւ առողջապահական տեսանկյունից ինքը ճիշտ է ասել, բայց եթե մենք գնային այդ ճանապարհով, ապա մայիսին կփակվեր եւս 70 հազար աշխատատեղ, եւս 70 հազար հունիսին, եւս 70-100 հազար հուլիսին: Տնտեսական, սոցիալական եւ առողջապահական համակարգերի միջեւ հավասարակշռության խնդիրը պետք է լուծենք: Մենք որոել ենք գնալ բացման ճանապարհով եւ այդ առումով մենք ունիկալ չենք: Ես այսօր լրատվությունը նայեցի, Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում: Այն օրը, երբ նրանք լոքդաունից հրաժարվել են, իրենք ունեցել են օրական 200-ից ավելի դեպք, իսկ այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք:

Եղել են երկրներ, որ մտածել են՝ զրոյացնեն դեպքերը, նոր վերադառնան լիարժեք տնտեսական կյանքի: Այո, կան երկրներ, որտեղ զրոյին մոտիկ են դեպքերը, բայց նրանք չենկարողացել վերադառնալ լիարժեք տնտեսական կյանքին: Օրինակ, Իսպանիան հայտարարել էր, որ հուլիսի 1-ից բացում են տուրիստական սեզոնը, բայց հիմա նրանք նույնպես հրաժարվել են այդ գաղափարից: Այսինքն պետք է այս ամենը նայել հավասարակշռության մեջ»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այն մարդիկ, որոնք ուզում են արդեն ամփոփել ու արձանագրումներ անել կորոնավիրուսի հետ կապված, նրանք շտապում են, որովհետեւ դեռ պարզ չէ ոչինչ. «Իմ արձանագրումն այն է, որ եթե ելնենք նրանից, որ մինչեւ տարեվերջ պատվաստանյութը հասանելի չի լինելու, մեծ է հավանականությունը, որ բոլոր երկրները շատ մոտ արդյունքներ կունենան կորոնավիրուսի հետ կապված: Սա համաշխարհային պրոբլեմ է եւ այդտեղ առանձին վերցրած լուծումներ չեն կարող լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտերկրում Չինաստանի դեսպանատները ժամանակավորապես կնվազեցնեն վիզայի վճարները
Մարդկանց տեղաշարժը Չինաստանի և օտարերկրյա երկրների միջև խրախուսելու համար․․․
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%...
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ