News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դանիան թույլ է տվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման մեջ օգտագործել դանիական բացառիկ տնտեսական գոտում խարիսխային դիրքավորմամբ խողովակաշարեր տեղադրող նավերը։ Այս մասին ասվում է Դանիայի էներգետիկ գործակալության հաղորդագրության մեջ, հայտնում է DW-ն:

Այս որոշումն ընդունվել է ի պատասխան Nord Stream 2 AG օպերատոր-ընկերության հայտի՝ Մայրցամաքային շելֆի մասին օրենքին համապատասխան եւ հիմնված է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին բանաձեւով նախատեսված Կոպենհագենի պարտավորությունների վրա, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ: Այնտեղ ընդգծվում է, որ Դանիան պարտավոր է թույլատրել տարանցիկ խողովակաշարերի կառուցումը՝ հաշվի առնելով անվտանգության պահանջները, ռեսուրսները եւ շրջակա միջավայրի պահպանությունը:

Դանիայի էներգետիկ գործակալության որոշման համաձայն, «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման մեջ կարող են կիրառվել խողովակաշարեր տեղադրող նավեր ոչ միայն դինամիկ դիրքավորմամբ, ինչը թույլատրվել է 2019-ի հոկտեմբերի 30-ին, այլեւ խարսխային դիրքավորմամբ։ Դրա համար առանձին թույլտվություն էր պահանջվում այն պատճառով, որ այս տարածքում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորտակվել են քիմիական նյութերով տարաներ, այնպես որ նավերի խարսխումը եւ ծովի հատակին հասնելը կապված է դրանց հարվածելու ռիսկի հետ:

Էներգետիկ գործակալության որոշումը դեռ կարող է բողոքարկվել Դանիայի էներգետիկայի հարցերով վերաքննիչ խորհրդում:

«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը, որը, արդեն գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք»-ին զուգահեռ, պետք է Բալթիկ ծովի հատակով ռուսական գազը հասցնի Գերմանիա, դադարեցվել էր 2019-ի վերջին՝ նախագծին մասնակցող եվրոպական կառուցապատողների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Վերջերս ամերիկացի սենատորները հայտարարել են պատժամիջոցների ընդլայնման մասին, որոնք ուղղված են շինարարության դադարեցմանը: Ըստ Վաշինգտոնի, այս գազատարը կուժեղացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից:

Քանի դեռ ԱՄՆ-ը եւ եվրոպական մի շարք պետություններ դեմ են նոր գազատարի կառուցմանը, այն երկրները (Ֆինլանդիա, Շվեդիա, Գերմանիա, Դանիա), որոնց տարածքային ջրերով այն անցնում է, թույլատրել են խողովակների տեղադրումը:

Հուլիսի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն համապատասխանում Գերմանիայի իրավական պատկերացումներին, եւ որ Բեռլինը մտադիր է ավարտել նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ