News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հուլիսի 5-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր՝ Աճառյան փողոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզեց, որ բնակարան են մտել բաց պատուհանով։ Տնից հափշտակել էին դրամապանակ, որի մեջ, նախնական տվյալներով՝ 1307 դոլար եւ 40 հազար դրամ էր եղել։ Դեպքի առթիվ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Ավանի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։

Հետեւողական աշխատանքը արդյունք տվեց հենց հաղորդման օրը։ Հաղորդումից երկուսուկես ժամ հետո կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Ավանի բաժանմունք, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաեւ գողացված դրամապանակն ու մի քանի հարյուր հազար դրամ։ Նախնական տվյալներով՝ դոլարը փոխանակել էր դրամով ու մի մասը ծախսել։

Բնակարանային գողության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Տպել
Ամենաշատ