News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության եւ օգտագործման դեմ հետեւողական պայքարը:

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում եւ օգտագործում:

Հուլիսի 4-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 13 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:

Հանգամանքները պարզվում են:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ