News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դեռեւս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Սահմանդրական դատարանի  արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, ՄԻԵԴ-ից հայրենի կառավարությունը հարցաշար է ստացել , որպեսզի նրանք տեղեկություններ տրամադրեն դատավորների մասին, որպեսզի կարողանան վճիռ կայացնել:

Armlur.am-ը զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ, պարզելու համար, թե արդյոք իրական են տեղեկություններ ու ի՞նչ են պատրաստվում նրանք անել:

Պարո՛ն Կիրակոսյան, մենք տեղեկություններ ունենք, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել կապված ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի եւ Սահմանդրական դատարանի  արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը:

Այո՛, ստացել ենք, երեք նախկին դատավորները եւ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՀՀ-ի դեմ գանգատ են ներկայացրել եւ խնդրել են դատարանին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, եւ տրվել է որոշակի հարցեր կառավարությանը:  Մենք այսօր ունենք վերջնաժամկետ, որին կպատասխանենք:  Իրենք ՄԻԵԴ-ում գանգատ են ներկայացրել ու պնդել են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել, կոնկրետ հղում կատարելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի, 1-ին արձանագրության, 1-ին հոդվածի վրա ու դրան հիման վրա պնդում են, որ պետք է որոշում կայացվի՝ կառավարությանը պարտավորեցնելով որոշակի գործողություններ կատարել:  Դատարանը մեզ հարցեր է ուղղել, որպեսզի կարողանա լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Այսինքն դրանից հետո դատարանը նոր կկարողանա որոշում կայացնել: Ամեն դեպքում, մենք այսօր ամբողջական կտանք մեր պատասխանը:

Իսկ ի՞նչ փաստեր ունի կառավարությունը ու այդ պատասխանը ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար, թե՛ դրական, թե՛ բացասական առումով:

Գանգատի ընդհանուր քննությամբ դատարանը կորոշի, այսինքն երբ կքննի այն, կառավարությունը առարկում է ե՛ւ փաստարկները, ե՛ւ նաեւ այն հանգամանքը, որ նմանատիպ  վիճակներում միջանկյալ միջոցի կիրառումը  անընդունելի է համարում կառավարությունը: Բնականաբար, այդ մասին մենք կներկայացնենք դատարանին, մեր փաստարկված, մեր հիմնավոր եւ իրավաբանորեն շատ հիմնավոր դիրքորոշումը:

Կառավարության պատասխանից հետո, կա՞ ժամանակահատված, թե երբ է ՄԻԵԴ-ը իր դիրքորոշումը ներկայացնելու:

Սովորաբար նման իրավիճակներում արագ է լինում, երբ միջանկյալ միջոցի մասին է խոսքը, օրերի հարց է, կարծում եմ այս շաբաթ որոշում կլինի: Կառավարությունը իր դիրքորոշումների վրա շատ վստահ է, եւ իրավական փաստարկները կարծում եմ շատ հիմնավոր են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել