News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել՝ քաղաքացիները տուգանքի մատերիալ չեն, իսկ դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացումը լրիվ հակառակն է ապացուցում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նշենք, որ «Իմ քայլ» խմբակցությունը առաջարկում է բարձրացնել տուգանքները. 20. 000 դրամ՝ դրսում, 50.000 դրամ՝ ներսում դիմակ չկրելու համար։

««Իմ քայլը» խմբակցության անդամների մտքին ինչ փչում է, առաջարկում են, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լուրջ ընդունել»,- ասաց Սամսոնյանը։

Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը չի կարողանում հաղթահարել համավարակը, և արդեն իսկ չարաշահում է հանրության վստահությունն ու համբերությունը։

Սամսոնյանը այդ նախագծի վերաբերյալ ունի երեք ենթադրություն.

«Առաջին ենթադրությունն այն է, որ քանի որ իշխանությունն այլեւս ունակություն չունի հաղթահարել համավարակը, ստիպված գնում է ծայրահեղ մեթոդների։ Այն, ինչը կարողանում է անել, դա մարդկանց սոցիալական պատասխանատվության վրա խաղադրույքներ անելն է։

Երկրորդն այն է, որ շուկայում այնքան դիմակ կա, եւ դրա մասին կարծես թե իշխանություններն էլ են  ակնկարկել, որ դրանք պետք է սպառել, այդ պատճառով էլ վերջերս սկսեցին խոսել այն մասին, որ պետք չէ կրել կտորից դիմակ, կրեք բժշկական դիմակներ։ Այսինքն՝ սրանք ակնարկներ են, որոնց վերաբերյալ մենք կարող ենք ենթադրություններ անել։

Երրորդ էլ այն է, որ իշխանությունը միտումնավոր է այս վիճակը ծայրահեղացնում եւ դիմում նման քայլերի, որպեսզի պատճառ ունենա արտակարգ դրությունը երկարաձգելու»։

Անի Սամսոնյանն ասաց, որ տուգանքների բարձրացումը սոցիալական այսպիսի իրավիճակում նորմալ չէ, որը քաղաքացիների համբերությունն է հատում . «Երեք ենթադրության դեպքում էլ, որն էլ որ լինի, դա նորմալ չէ, իսկապես բոլորիս համբերությունը եւ վստահությունը նրանք չարաշահում են։ Արդեն որերորդ ճեպազրույցն է իրականացվում պարետատան կողմից, այդ ճեպազրույցում նույն ձայնասկավառակն է այն մասին, որ քաղաքացիները դիմակ չեն կրում, պիտի դիմակ կրեն, մեր վիճակը վատ է։ Այսինքն՝ որեւէ առաջընթաց չկա, ինչը շատ մտահոգիչ է։ Սա արդեն ծիծաղ է մարդկանց նկատմամբ։ Այն դեպքում երբ մարդկանց տնտեսական վիճակը վատթարացել է եւ իշխանությունն էլ իր սոցիալական ծրագրերով չկարողացավ բավարարել բոլոր շերտերի քաղաքացիների սոցիալական պահանջները, եւ արդեն կան ընտանիքներ, որտեղ սով է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%...
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ամենաշատ