News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երեւանի համայքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Երեւանի համայքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։

Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի) որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, կստանան հավելավճարներ»։

 

Տպել
Ամենաշատ