News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը կարեւոր է համարել ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումը, քանի որ տարիներ շարունակ ոչ արդար որոշումների մասին բազմաթիվ ահազանգեր ու բողոք-նամակներ են ստացվել քաղաքացիներից:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շտկելու համար վերանայվելու են հաշմանդամության կարգերի սահմանման չափորոշիչները եւ դրանց առնչվող օրենսդրական դաշտը:

Նախագահը հանձնարարական է տվել վերակազմավորելու գործող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը՝ ընդգծելով, որ պետք է կառույցից առանձնացնել բողոքարկման գործառույթն իրականացնող փորձաքննական ու վերականգնողական ծրագրերի բաժինը, ինչպես նաեւ բարձրացնել մասնագետների աշխատավարձերը:

Հանրապետության նախագահը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել հաշմանդամության համապատասխան կարգերի տրամադրման համար առկա չափորոշիչները եւ հստակ ժամկետում հանդես գալ նոր առաջարկություններով:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ