News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 3 անձի մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  28-ամյա երիտասարդը   իր 3 մտերիմների հետ տեղյակ լինելով «Սաբարկո» ՍՊ ընկերության adjarabet.am կայքի գումարների ելքագրման համակարգի տեխնիկական կարգավորումների առանձնահատկություններից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Պարզվել է, որ 2020թ. հունվարի 4-ից մինչեւ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, օգտագործելով adjarabet.am կայքում իրենց եւ մտերիների անվամբ բացված խաղային հաշիվները, վերոնշյալ խաղային հաշվիվներին տարբեր ժամերի եւ օրերի վճարահաշվարկային տերմինալների միջոցով մուտքագրված գումարները կարճ ժամանակահատվածում հասանելի են դարձրել ելքագրման, ապա խաղային հաշիվներին գեներացված գումարների ելքագրման համար կայքի համակարգին ուղարկել են կանխիկացման հայտ, որի մշակման արդյունքում խաղային հաշվին կցված հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ ստացել են համապատասխան խաղային հաշիվներից ելքագրման համար հասանելի գումարի կանխիկացման նպատակով անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման թվեր:

Այնուհետեւ տարբեր կազմով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մոտեցել են Երեւան քաղաքի տարբեր փողոցներում գործող «Սաբարկո» ՍՊ ընկերության սպասարկման գրասենյակներում տեղակայված «adjarabet», «EasyPay» եւ «Tel-Cell» վճարահաշվարկային տերմինալներին եւ միաժամանակ կամ հաշված վայրկյանների ընթացքում SMS հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա թվային տվյալները կրկնակի մուտքագրել վերոնշյալ վճարահաշվարկային տերմինալներ, կանխիկացրել եւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան  18մլն ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին եւ նրա 2 մտերիմներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Եվս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Վաղը նրան հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Ամենաշատ