News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի ոստիկանությունը թույլտվություն է ստացել առանց օրդերի խուզարկություններ անցկացնել: Այս մասին ասվում է ազգային անվտանգության մասին նոր օրենքում, հաղորդում է «Լենտա»-ն:

Օրենքի համաձայն՝ քաղաքի ոստիկանները կարող են նաեւ առգրավվել գույքը, ստուգել հաղորդագրությունները կամ պահանջել այս կամ այն տեղեկատվություն համացանցից:

Նոր օրենքի համաձայն՝ քննության տակ գտնվողներին կարող են արգելել արտասահման մեկնել:    

43-րդ հոդվածի համաձայն՝ տարածքների եւ տրանսպորտային միջոցների խուզարկման, ինչպես նաեւ էլեկտրոնային սարքերի առգրավման համար կանոնների սահմանման համար պատասխանատու են Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամն ու ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամները:

Օրենքի օգնության Չինաստանը կարող է ուժեղացնել տարածաշրջանի նկատմամբ հսկողությունը: Օրենքը ներառում է անջատողական գործունեության խիստ արգելք եւ պահանջում պարբերաբար զեկուցել ՉԺՀ կենտրոնական կառավարությանը:

Մեծ Բրիտանիան, որը 1997 թվականից ղեկավարում էր Հոնկոնգը, Չինաստանին կոչ է արել հարգել տարածաշրջանի ինքնավարությունը, իսկ ԱՄՆ-ն օրինագիծն աղետալի որոշում է անվանել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ