News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն «քննարկում է» չինական սոցիալական ցանցերի, այդ թվում՝ TikTok-ի համար արգելքի սահմանման հնարավորությունը, փոխանցում է Reuters-ը:

«Ես չեմ ուզում առաջ անցնել նախագահից (Դոնալդ Թրամփ), բայց սա այն է, ինչ մենք քննարկում ենք»,- ասել է Պոմպեոն Fox News- ին:

ԱՄՆ օրենսդիրներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես է TikTok-ը մշակում օգտատերերի տվյալները: Մասնավորապես, նրանք անհանգստացած են Չինաստանի օրենքներով, որոնք տեղական ընկերություններից պարտավորեցնում են համագործակցել Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ:

Պոմպեոյի հայտարարությունը համաշխարհային խոշորագույն տնտեսությունների միջեւ առճակատման շարունակությունն է, որը սկսվել էր գրեթե երկու տարի առաջ առեւտրային պատերազմով եւ սրվել էր Չինաստանի իշխանությունների գործողություններով Հոնկոնգում եւ կորոնավիրուսի բռնկմամբ։

Չին-հնդկական սահմանին տեղի ունեցած հակամարտության պատճառով Նյու Դելին ավելի վաղ արգելել էր TikTok-ը եւ դրա հետ միասին՝ եւս 58 չինական հավելված։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ