News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ մտադիր չէ նստել ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի շուրջ եւ Հարավային Կորեային կոչ է արել դադարեցնել միջամտությունը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ՝ ԱՄՆ-ի հետ գործերի գլխավոր տնօրեն Կվոն Չոն Գունը, հաղորդում է Reuters-ը:

Նա Հարավային Կորեային մեղադրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հերթական գագաթնաժողովի մասին լուրերի սխալ մեկնաբանության մեջ:

«Ժամանակն է, որպեսզի Հարավային Կորեան դադարեցնի միջամտությունն ուրիշի գործերին, սակայն կարծում եմ, որ այդ վատ սովորության դեմ չկա բուժում կամ դեղատոմս»,-ասել է Կվոն Չոն Գունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ