News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորները նամակ են ուղարկել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին՝ հորդորելով Թուրքիային արագացնել ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից դուրս գալու գործընթացը:

Նամակը կազմվել եւ ստորագրվել է սենատորներ Ջեյմս Լենկֆորդի, Ջին Շահինի, Թոմ Թիլիսի եւ Քրիս վան Հոլենի կողմից:

«Ցավոք, թուրքական արտադրողները դեռ արտադրում եւ մատակարարում են օդանավի հիմնական բաղադրիչները՝ չնայած ծրագրի արտադրական գործընթացում այդպիսի մասնակցության պաշտոնական արգելքին: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շտապել, եւ մենք հուսով ենք, որ դուք կկարողանաք արագացնել գործընթացը՝ ավելի օպերատիվ ելք (Թուրքիայի՝ ծրագրից) ապահովելու համար:

Միացյալ Նահանգները պաշտոնապես հանել էին Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգ գնելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ