News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Տանձուտ համայնքի բնակչության կենսապահովման համար առաջնահերթ նշանակություն ունեցող ջրամատակարարման ցանցի կառուցումը սկսված է:

Արմավիրի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են.

«- Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 39 մլն 585 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 21 մլն 771 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 17 մլն հազար դրամ:

- Համայնքի խմելաջրի ցանցի վերանորոգման արդյունքում կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի ատաքոսքը: Միևնույն ժամանակ կնվազեն անորակ խմելաջրի պատճառով բնակչության առողջությանը սպառնացող ռիսկերը և նրանք կապահովվեն որակյալ խմելու ջրով:

- Ծրագրի արդյունքում կբարելավվի համայնքի առավել խիտ բնակեցված հատվածի՝ շուրջ 225 տնտեսության որակյալ ջրամատակարարումը:

- Ծրագրի իրականացման փուլում կստեղծվի 12 ժամանակավոր աշխատատեղ»:

Տպել
Ամենաշատ