News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020» խորագրով, արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը:

Միջոցառման բացման արարողությանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշել է, որ «Ինժեներական շաբաթը» դարձել է սպասված տեխնոլոգիական միջոցառում, որի կազմակեպման ու անցկացման ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է տարվում և ինժեներությունը՝ հատկապես համակարգային, ընդհանուր ինժեներիան, վերածվում է նոր ալիքի հայաստանյան տնտեսության համար:

«Ցանկանում եմ բարձրաձայնել որոշ ցուցանիշներ, որոնք պատկերացում կտան հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների մասին: 2019 թվականը հատուկ տարի էր. Հայաստանում անցկացվեցին մի շարք կարևորագույն միջոցառումներ, հիմնադրվեց ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ինչը առաջնահերթություն էր Հայաստանի նման տեխնոլոգիական լուրջ զարգացում ունեցող երկրի համար։ Ոլորտում, որտեղ ավելի քան 16000 մարդ է ներգրավված, գրանցվեց շրջանառության շուրջ 30% աճ։

Հայաստանում զարգացում են ապրում ինչպես ծառայություններ մատուցող, այնպես էլ բազմաթիվ պրոդուկտներ ստեղծող ընկերություններ և համաշխարհային ճանաչում ունեցող հաջողված ստարտափներ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ Հայաստանից, սփյուռքից, աշխարհի տարբեր երկրներից, արդյունավետ, ինովացիոն շաբաթ մաղթել բոլորին, հույս հայտնել, որ հաջորդ անգամ կունենանք ավանդական` ֆիզիկական ներկայությամբ միջոցառում, և «Ինժեներական շաբաթը» լուրջ դերակատարում կունենա Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն ճանաչման գործում, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Մասնակիցներին ողջունել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ լինելով եզակի միջազգային հարթակ, «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020»-ն այս տարի ևս կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցների, ինժեներների, գիտնականների, առաջատար փորձագետների, ուսանողների, կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչների։

«Համավարակով պայմանավորված, այս տարի միջոցառումը կանցկացվի առցանց ձևաչափով՝ համախմբելով մի քանի հարյուր մասնակից՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը։

«Ինժեներական ասոցիացիա»-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանն էլ իր խոսքում կարևորել է, որ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020» խորագրով միջոցառումների շրջանակում հայ ինժեներներն այս տարի ևս կստանան հնարավորություն ցուցադրելու Հայաստանում ստեղծված լուծումները:

«Սա հնարավորություն է միջազգային մակարդակով ևս մեկ անգամ խոսելու Հայաստանում առկա գիտական ներուժի մասին»,- նշել է Վարդան Ալեքսանյանը։

«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2020»-ի նպատակն է ցուցադրել Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումները, ներկայացնել նախագծեր և լուծումներ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախականությունը, արդյունաբերական IOT-ն, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը, ինչպես նաև՝ փնտրել համագործակցության հնարավորություններ աշխարհի ինժեներական և գիտական այլ կառույցների և նախաձեռնությունների հետ, հաստատել կապեր ու գործակցություն:

Միջոցառման շրջանակներում առցանց ձևաչափով կներկայացվեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) վերջին նախագծերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող Բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունները:

Շաբաթը կեզրափակվի «Բամբիռ» ռոք խմբի առցանց համերգով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ