News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացնում՝ «Վորոնեժ եւ Կրասնոդար» անվանումով:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ ակցիան շարունակական է լինելու, քանի որ, ըստ նրա` Կառավարությանը թվում է, թե կարող են «ծածկադմփոց» անել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները եւ ապօրինությունները:

«Մենք այս ակցիայով հիշեցնում ենք, որ չի հաջողվելու այդ խնդիրները մոռացության մատնել: Մեզ համար կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, քր բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ: Մենք վերջապես պետք է հասկանանք` վարչապետ ունե՞նք, թե «ուզուրպատոր» պոպուլիստ, ԱԺ պատգամավորներ ունե՞նք, թե հատիկով սիգարետ վաճառողներ»,- ասաց նա:

Մամիջանյանը հիշեցրեց, որ նոյեմբերին անցկացված հարցումների արդյունքներով միայն 60 տոկոսն էր համարում, որ կոռուպցիան Հայաստանում լուրջ խնդիր է. «Իսկ հիմա իրենց անցակցրած հարցումներով դա մոտ 80 տոկոս է: Այ սենց են իրենց պայքարում կոռուցիայի դեմ: Մենք լսել ենք քաղաքացի Միքայել Մինասյանի տարբերակը այս ողջ գործընթացի մասին: Ռուսաստանում բացվել է քրեական գործ, բայց Հայաստանի իշխանություններից ոչ մեկը դրա մասին չխոսեց»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչը հավելելով, որ մաքսանենգ ծխախոտի պատմությունը իշխանությունը պետք է փորձի հերքել, բայց դա, կարծես, չի ստացվելու:

Դիտարկմանը, որ ոստիկանությունն այդ գործի հետ կապված տեսանյութ էր տարածել, Հայկ Մամիջանյանը նշեց. «Ոստիկանությունը ծառայում է պետությանը եւ այն անօրեն գործողությունները, որոնք ստիպում են ոստիկանությանն անել, անթույլատրելի են: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի այն գործելակերպին, որ ուժայիններին ստիպում է ծածկել իր կեղտոտ կոռուպցիոն սկանդալները, դա պարզապես անընդունելի է: Ոստիկանության տարածած հայտարարությունը ոչ մի բանի մասին էր եւ երբ մենք բացատրություն ենք պահանջում, մենք դա պահանջում ենք քաղաքական պաշտոնյաներից, ոչ թե մեր ոստիկանությունից»:

Հարցին, թե ինչի վրա է հիմնված պնդումը, որ կառավարության անդամները ներգրավված են մաքսանենգ ծխախոտի պատմության մեջ, Մամիջանյանն արձագանքեց, որ Հայաստանը գտնվում է խորը «լոքդաունի» մեջ, եւ բոլոր ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները սահմանափակ են իրականացվում. «Եվ երկրից այդ ընթացքում դուրս են բերում մի քանի ինքնաթիռ ծխախոտ, ուզում եք ասել` կառավարությունը պիտի տեղեկացված չլինի՞ դրա մասին: Ես դրան չեմ կարող հավատալ: Այդ ժամանակ յուրաքանչյուր ինքնաթիռ, որ երկրից դուրս էր գալիս, պարետատունը դրա մասին տեղեկացված էր»:

Հարցին, եթե կառավարության անդամներն են ներգրավված, ինչպես պետք է գործը բացվի, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Բոլոր այն քննիչները, որոնք պատիվ ունեն ՀՀ ոստիկանության կամ այլ ուժային կառույցների ուսադիրները կրելու, պետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ, եւ նա երբեւէ չի կրելու պատասխանատվություն իրենց անօրեն գործողությունների համար: Ամեն մարդ իր բաժին պատասխանատվությունը կրելու է: Դրա համար յուրաքանչյուր ոստիկան, որ այսօր կմիացնի հեռուստացույցը, թող իմանա, թե ի՞նչ պատասխան է տալու քննիչներին շատ քիչ ժամանակ հետո, երբ այս իշխանությունը գնա այնտեղ, որտեղ իր վայրն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ