News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Քննարկվել է նաեւ միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։

Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի եւ տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաեւ համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։

Տիկին դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ քննարկել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջեւ (վիդեո)
Մենք կիսում ենք երկու պետությունների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հեռահար մտադրությունը՝ Կոնգրեսի եւ ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ...
Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում. USAID Armenia
Լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում…
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված...
Տավուշում զոհված զինվորականների համար Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք մատուցվեց
Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրորդ...
ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է Ռուսաստանի դեմ. ունեմ ապացույցներ. Քաղաքագետը փաստաթուղթ է հրապարակել
Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մեկը...
«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը»․ Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ միջնորդագրին
Նա նշել է, որ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ
Ամենաշատ