News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մամուլի  խոսնակ Քեյլի Մըքէնանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել  նաեւ Հայոց ցեղասպանության հուշարձանը, լայն արձագանքների առարկա է դարձել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամերիկյան մամուլում։ NEWS.am-ի հետ զրույցում միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը տեղի ունեցածը բացառիկ երեւույթ համարեց։

«Հատկանշական է, որ նա չխուսափեց Ցեղասպանություն եզրույթից, այսինքն, օրինակ,  չասաց՝ հուշարձան, որը նվիրաբերված է հայերի մասսայական կոտորածին։ Տվեց այն ձեւակերպումը, որը հնչեցրեց խոսքում։ Այս երեւույթի բացառիկությունն այն է, որ Սպիտակ տան որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, մանավանդ՝ մամուլի խոսնակը երբեք այս տերմինը չի օգտագործել, ընդհակառակը՝ փորձել են խուսափել այս տերմինից, նույնիսկ այն ժամանակ, երբ խոսել են ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  կողմից ընդունված  Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի մասին։ Դրա համար էլ որոշակի զարմանք է հարուցել նման հայտարարությունը ոչ միայն հայերիս մոտ, այլեւ ամերիկյան մամուլում։ Բավականին առաջատար ԶԼՄ-ներ, այդ թվում՝  The Washington Post-ը, Business Insider-ը սրա մասին խոսեցին, եւ նաեւ ինչ-որ առումով քննադատեցին Թրամփի վարչակազմին ցեղասպանթյուն եզրույթը չօգտագործելու համար»,- ընդգծեց նա։

Սուրեն Սարգսյանը այն կարծիքին չէ, որ Սպիտակ տակ խոսնակը միտումնավոր է այդ բառակապակցությունը օգտագործել։

«Բայց այստեղ մի կարեւոր բան կա, որ կարծես թե Թուրքիայի կողմից որեւէ հայտարարություն արված չէ։ Սա ինչ-որ առումով ռուսերեն ասած՝ «пробный шар» էր, հասկանալու համար, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող  են լինել նման հայտարարությունից հետո։ Գոնե մեզ համար սա փորձնական գնդակ էր»,- ասաց նա։

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ այս հայտարարությունը  հայկական կողմից պաշտոնապես պիտի  արձագանք ստանա։

«Արտաքին գործերի նախարարությունը պետք է շնորհակալություն հայտնի պատմական իրադարձությունները ճիշտ գնահատելու համար։ Սա  շատ ադեկվատ կլիներ, մանավանդ, որ ԱՄՆ-ի մեր համայնքում որոշակի ոգեւորություն կար սրա հետ կապված։ Բնականաբար մեր լոբբիստները  սա փորձելու են օգտագործել եւ ինչ-որ օգուտներ քաղել»,- նկատեց նա։

Նշենք, որ  հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում, Սպիտակ տան խոսնակն   անդրադառնալով երկրում ցուցարարների կողմից հուշարձանների ոչնչացման հետեւանքների մասին, ասել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը վանդալիզմի զոհ է դարձել:

«Թվում է, որ հասկանալու եւ պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել», - ասել է խոսնակը։

Սպիտակ Տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ