News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխող կուսակցությունը վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը չեղյալ հայտարարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ցզին Պինը այցը, փոխանցում է Associated Press-ը։

«Մենք այլընտրանք չունենք, քան հորդորել կառավարությանը չեղարկել նախագահ Սիի պետական ​​այցը»,- լրագրողներին ասել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության դիվանագիտական ​​հանձնաժողովի ղեկավար Յասուհիդե Նակայաման:

Բացի այդ, Ճապոնիայի իշխանությունների կողմից ընդունված բանաձեւը դատապարտում է Պեկինի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումը։

Ըստ Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգայի՝ այժմ սխալ ժամանակ է Սի Ցզին պինի այցի մանրամասները կազմակերպելու համար, եւ դեռ ոչինչ չի որոշվել։

Սուգան հայտնել է նաեւ Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը՝ ըստ որի Տոկիոն եւ Պեկինը պետք է որոշում կայացնեն չկարգավորված խնդիրները լուծել բարձր մակարդակի բանակցությունների միջոցով, այդ թվում՝ երկու երկրների առաջնորդների միջեւ:

Ընդ որում, նա հրաժարվել է մեկնաբանել բանաձեւի հնարավոր ազդեցությունը Ճապոնիայի եւ Չինաստանի հարաբերությունների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ