News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հուլիսի լույս 6-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող Արտաշատի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Իսակովի փողոցի թիվ 103 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից փորձել են գողություն անել։ Տղամարդը կոտրել էր կողային ապակիներից մեկը, բայց մեքենայի դուռը չէր կարողացել բացել ու հեռացել էր։

Գողության փորձից րոպեներ անց կատարվածի մասին տեղեկացած քրեական հետախույզները նրան հայտնաբերեցին հենց Իսակովի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին։

Սեւան քաղաքի բնակիչ, 35-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ձայնարկիչ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվելուց մոտ 40 րոպե առաջ նա կոտրել էր Իսակովի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի կողային ապակին, բացել դուռն ու ձայնարկիչը գողացել։ Մեքենայատերերից ընդունվել է հաղորդում։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ