News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացվող «Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի» նիստում արձանագրվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում այս տարի մարզում իրականացվող եւս 6 ծրագրի ավարտ:

Հաջողությամբ իրականացվել են Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա եւ 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման, Դարպաս համայնքի գերեզմանատան ցանկապատման, տարածքի բարեկարգման, Ձորագետ համայնքի խաղահրապարակի վերականգնման, բարեկարգման, ինչպես նաեւ Սարալանջ համայնքի խաղահրապարակի կառուցման եւ ցանկապատման աշխատանքները:

-Տաշիր եւ Մեծավան համայնքներում իրականացված ծրագրերի շրջանակներում համագործակցել ենք «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ, եւ արդյունքում ունենք փայլուն կերպով իրականացված 3 ծրագիր: Նախատեսում ենք հիմնադրամի հետ համագործակցել նաեւ այլ ծրագրերի շրջանակներում: Ինչ վերաբերում է Դարպասում, Ձորագետում եւ Սարալանջում իրականացված ծրագրերին, ապա շատ կարեւոր է, որ համայնքները, այլ միջոցեր եւս ներգրավելով, իրականացրել շատ ավելին, քան նախատեսված է եղել,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը՝ կարեւորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը հենց փոքր գյուղական համայնքներում:

Ի դեպ, մարզում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում այս տարի ներգրավվել է 174 մարդ: Ծրագրերի ընդհանուր արժողությունը 21 մլն դրամ է:

Հիշեցնենք, որ այս տարի մարզում իրականացվող 14 ծրագրից եւս 2-ը՝ «Անտառամուտ համայնքի ակումբի շենքի վերանորոգում» եւ «Եղեգնուտ համայնքի գյուղամիջյան հուշաղբյուրի վերանորոգման, խաղահրապարակի կառուցման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ», ավարտվել էին նախորդ շաբաթ:

Ընթացքի մեջ գտնվող 6 ծրագրից 5-ը կավարտվի այս ամսվա վերջին, 1-ը՝ օգոստոսին:

Տպել
Ամենաշատ