News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել: Սուրմալու առեւտրի կենտրոնում նախկինում դիտարկված եւ արձանագրված բոլոր խախտումները տնտեսավարողների կողմից վերացված են եղել: Հիշեցնենք, որ օրերս նշված առեւտրի կենտրոնում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պաշտպանության նկատմամբ թույլ տրված խախտումների արդյունքում 24 ժամով կասեցվել էր 16 տնտեսավարողի գործունեություն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այսօր նաեւ  կասեցումներ է կատարել Գեղարքունիքի մարզում եւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Պարետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեություն: Նշված տնտեսավարողների գործունեությունը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի եւ ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Գազալցակայաններում բացակայել են նաեւ գծանշումները:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ