News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նախքան նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար Վաշինգտոն մեկնելը COVID-19-ի թեսթ է հանձնել: Արդյունքը բացասական է, հայտնում է AP-ը:

«Ես թեսթ եմ հանձնել: Ես հավաստագիր ունեմ»,- նշել է նա: Նրա խոսքերով՝ եթե Սպիտակ տունը խնդրի իրեն ժամանելուն պես կրկին թեսթ հանձնել, ինքը դա կանի:

Լոպես Օբրադորը երեքշաբթի օրը պետք է մեկնի Վաշինգտոն, եւ հինգշաբթի վերադառնա: Նա իր առաջին արտասահմանյան ուղեւորությունն է կատարում որպես նախագահ, որպեսզի նշի ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ ազատ առեւտրի նոր համաձայնագրի սկիզբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ