News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դատախազության կողմից Վերաքննիչ քրեական դատարանին այսօր՝ հուլիսի 7-ին, ներկայացրած բողոքը հիմնավոր չէր, որովհետեւ առաջին ատյանի դատարանը բավական մանրամասն վերլուծության էր ենթարկել խափանման միջոցների առկայության այդ հիմքերի բացակայությանը. թե թաքնվելու, թե խոչընդոտելու ռիսկը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

Նա նշեց, որ պաշտպանական կողմի բողոքները հիմնականում վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանը. «Ավելին, վերաբերում էր վարույթի իրավաչափությանը՝ 3 կոնտեքստներով։ Առաջինը՝ քրեական գործի հարուցման օրինականություն. արդյո՞ք օրինական է հարուցվել քրեական գործը, որովհետեւ քրեական գործի հարուցման օրինականությունից բխում է նաեւ ողջ գործընթացի օրինականությունը, նաեւ կալանք կիրառելու հիմնավորվածությունը։ Երկրորդը՝ քննչական ենթակայության հարցն է. այսօր ամբողջ իրավաբանական հանրությունը հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում տեղ գտած կարգավորումները՝ զարմացած են, որ առաջին ատյանի դատարանն այդ հարցը քննության առարկա չի դարձրել, որովհետեւ 190-րդ հոդվածից բխում է այս ամբողջ վարույթի իրավաչափության հարցը, այսինքն՝ արդյոք քրեական գործի քննությունը նաեւ միջնորդությունը ներկայացվե՞լ են պատշաճ, սուբյեկտիվ կողմից»։

Դիլբանդյանի խոսքով՝ եթե վարույթն իրականացնող մարմինը լինի ոչ պատշաճ սուբյեկտ, ապա ստացվում է, որ խախտվել է ենթակայության կանոնները. «Ուրեմն դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով այս վարույթն անօրինական է։ Այն հիմնավոր կասկածը, որը նախաքննության մարմինը ներկայացնում է, ըստ էության, ինքը չի կարող արժանահավատ համարել, որովհետեւ եթե վարույթը ոչ պատշաճ սուբյեկտիվ կողմից է իրականացրել, ապա մնացած բոլոր գործողություններն անօրինական են։ Դատախազությունը վկայակոչում է Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որտեղ դատախազին իրավունք է վերապահված քրեական գործը նախաքննության մեկ մարմնից վերցնելու եւ տալու մեկ այլ մարմնի, բայց Դատախազությունը ուղղակիորեն շփոթում է դատախազի լիազորություն եւ քննչական ենթակայություն հասկացությունները։ Դատախազն ունի լիազորություն նախաքննական մեկ մարմնից մյուս մարմնին փոխելու, բայց այդ փոփոխելու կանոններն արդեն սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով»։

Սամվել Դիլբանդյանը շեշտեց, որ դատախազը եւ որեւէ սուբյեկտ իրավունք չունի ՀՔԾ-ին ենթակա քրեական գործերի քննությունը հանձնել նախաքննության այլ մարմինների. «Այսինքն՝ դատախազի կողմից ՀՔԾ-ին ենթակա գործերն այլ մարմիններին հանձնելը Սահմանադրության խախտում է, որովհետեւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է կատարել այն լիազորությունները, որոնք օրենքով իրեն վերապահված են»։

Պաշտպանն ասաց, որ քրեական գործի հարուցելուց եւ առաջ եւ հետո Գագիկ Ծառուկյանը նպաստել է գործի քննությանը. «Քրեական գործ հարուցելուց մինչեւ այսօր նա թույլ տվե՞լ է այնպիսի մի գործողություն, որը  մեր մոտ հիմնավոր կասկած առաջացնի այն բանին, որ նա կարող է գործին խոչընդոտել։ Պետք է հասկանանք, որ ինքը ոչ թե խոչընդոտել, այլ նպաստել է գործի քննությանը։ Նա մասնակցել է իր հետ կապված բոլոր քննչական գործողություններին, իրեն հրավիրել են հարցաքննության, գնացել է հարցաքննության, հարցաքննվել է 2 անգամ, կարող է ցուցմունք չտալ, օգտվելով իր սահմանադրական լռելու իրավունքից, սակայն ցուցմունք է տվել, պատասխանել է վարույթն իրականացնող մարմնի բոլոր հարցերին, իրականացվել է առերեսում, որի ժամանակ նույնպես ցուցմունք է տվել»։

Նա հայտնեց, որ Դատական-տեղեկատվական համակարգից ինքը հանել է ՀՀ ՔՕ 154.2 հոդվածի վերաբերյալ 2008 թվականից մինչեւ այսօր եղած դատական պրակտիկան. «7 քրեական գործ է եղել, որեւէ մեկի նկատմամբ կալանք չի կիրառվել, բոլորի խափանման միջոցը եղել է ստորագրություն չհեռանալու մասին, բոլորի նկատմամբ էլ որպես պատիժ կիրառվել է տուգանք։ Այսինքն՝ տուգանք նախատեսվող հոդվածով քաղաքական գործչին ազատությունից զրկել»։

Դիլբանդյանն անդրադարձավ նաեւ այս գործի վաղեմության ժամկետին.

«2017 թվականից մինչեւ հիմա անցել է 3 տարի, այս արարքի համար նախատեսված է նաեւ 5 տարվա վաղեմության ժամկետ, այս գործով որ ամբողջ հանրապետությունով ձեռնարկել են, չեմ կարծում, որ այս գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունը կարճ տեւի։ Եթե արարքը կատարելու պահից գալիս հասնում է վաղեմության ժամկետների լրանալուն, դա նշանակում է, որ արարքն ինքնին հանրային վտանգավորությունը կորցրել է։ Ինչ քրեաիրավական հետեւանք է առաջանում, այդ հետեւանքները 2018 թվականի ընտրություններով արդեն վերջացել են, որովհետեւ այն ընտրողները, որոնք բազմահազար հանցագործ են, որովհետեւ կաշառք են վերցրել, ապա այդ նույն ընտրողներն արդեն 2018 թվականին գնացել ու իրենց կամքն արտահայտել են»։

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, այսօր՝ հուլիսի 7-ին, ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքների քննությունը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ