News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզում Ռոդենի թանգարանը կարող է վաճառել ֆրանսիացի քանդակագործի գլուխգործոցների սահմանափակ թվով օրինակները` կորոնավիրուսի համավարակի հետեւանքները հաղթահարելու համար, գրում է AP-ը:

Ինքնաֆինանսավորվող թանգարանը, որը նվիրված է Օգյուստ Ռոդենի ստեղծագործությանը, բախվում է հսկայական խնդիրների: Զբոսաշրջիկները քիչ են, իսկ հին ու բարի ժամանակներին վերադառնալ դեռ շատ վաղ է: Թանգարանի պատերին այժմ նվիրատվությունների խնդրանքով հայտարարություններ կան:

Սակայն իրավիճակը կարող է շտկել դարավոր համակարգը, որ ստեղծել է հենց Ռոդենը։ Այն թանգարանին թույլ է տալիս ամեն տարի վաճառել ընտրված քանդակների մինչեւ 12 օրինակ: Բրոնզե պատճենները ձուլվում են թանգարանի կողմից վերահսկվող հատուկ արհեստանոցներում եւ գնվում են գեղարվեստի սրահների, մասնավոր կոլեկցիոներների կամ այլ թանգարանների կողմից: Ռոդենի անգին բնօրինակները հիմնականում մարմարից են:

Վաճառքները օգնել են, որ նրա գործերը հասնեն համաշխարհային հանրությանը: Հաշվի առնելով կարանտինի հետ կապված բյուջեի սպասվող դեֆիցիտը՝ թանգարանը ցանկանում է բրոնզե վաճառքը վերածել եկամտի ավելի մեծ եւ կանոնավոր աղբյուրի: Այսպիսով, նա ընդլայնում է իր կատալոգը եւ մտնում նոր շուկաներ: Նա այս տարի արդեն վաճառել է «Մտածողը» արձանի պատճենները։

Թանգարանի տնօրեն Քեթրին Շեւիլոտն ասել է, որ այս տարի ինքը վաճառել է Ռոդենի արձանների 1,4 միլիոն եվրոյի բրոնզե պատճեններ։ Associated Press-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իրենց նպատակն է ապահովել քանդակների տարեկան առնվազն 3 միլիոն եվրոյի վաճառք, ինչը թանգարանի բյուջեի մեկ քառորդն է:

Արձանների գները տատանվում են 50 000-ից մինչեւ միլիոն եվրո: «Մեր խնդիրը ոչ թե ավելի շատ, այլ ավելի կանոնավոր վաճառելն է»,- ասել է Շեւիլոտը: Քանի որ «եղել են տարիներ, երբ մենք վաճառել ենք 6 - 9 միլիոնի արձաններ, եւ եղել են տարիներ, երբ ոչինչ չենք վաճառել»:

Անցած 100 տարվա ընթացքում թանգարանը վաճառել է, ընդհանուր առմամբ, 5000 նմանատիպ աշխատանք, հիմնականում՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, բայց այս ավանդական շուկաներում վաճառքները վերջին տարիներին նվազել են: Այսպիսով, թանգարանն այժմ դիմում է Ասիային, Լատինական Ամերիկային եւ Պարսից ծոցի երկրներին՝ նոր հաճախորդներ որոնելու համար:

Ռոդենն իր բոլոր ստեղծագործությունները նվիրաբերել է ֆրանսիական պետությանը, ինչը թույլ է տվել թանգարան ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ