News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ: Այս մասին ֆեյբուքյան գրառում է արել «Մեդիա պաշտպանը» նախաձեռնությունը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ

2020 թվականի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Այս մասին տեղեկացնում է «Մեդիա պաշտպանը»:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 220 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 158-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. « Հայկ Մարությանի քաղաքապետության արդյունքներից է: Սայաթ-Նովա փողոցի ճակատում տեղակայված շենքի տանիքին երկհարկանի ինքնակամ կառույց են ավելացնում, իսկ քաղաքապետարանն անգործության է մատնված»:

Մամուլի հրապարակումների համաձայն` Երևանի քաղաքապետարանում Քովիդ 19 վարակակիրներն օր օրի ավելանում են։ Լրատվականի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է. «Երբ Հայկ Մարությանը խոսում է պարտադիր դիմակ կրելուց, չկրողներին էլ թշնամի է անվանում, ինչու՞ չի ապահովում իր աշխատողներին այնպիսի դիմակներով, որոնք ինքն է օգտագործում, որոնք իրապես պաշտպանում են վիրուսից։ Թե՞ ինքը վերին արտի ցորենն է»։

Շարունակվում է գույքահարկի բարձրացման թեմայով քննարկումը։ Այդ օրենքի նախագիծը դժգոհություն է առաջացրել, իսկ ի պաշտպանություն այդ օրենքի ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Այդ գրառմանը պատասխանել է լրագրող Սևակ Հակոբյանը. «Պա՛րոն Կարապետյան, Երևանին նախկինում էլ էին գումար հատկացնում, ու մայրաքաղաքը կոկիկ էր, մաքուր, գազոնները ջրած, լիքը ծաղիկներով։ Հիմա ի՞նչ վիճակ է։ Համեմատեք, խնդրեմ, «թալանչի» Տարոն Մարգարյանի և «ազնիվ» Հայկ Մարությանի կառավարման շրջանները։ Էն ժամանակ գույքահարկը բարձր չէր, բայց մայրաքաղաքում նույն էր վիճակը կամ մի քիչ ավելի լավ, քան հիմա։ Դուք մայրաքաղաքում երկու տարում կարողացել եք մեկ գլոբալ խնդիր ստեղծել և «հերոսաբար» հաղթահարել՝ աղբի հարցն է»:

Մամուլն, անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի վարած կադրային քաղաքականությանը և քաղաքապետի կնոջ հնարավոր ազդեցությանն այդ հարցում, գրել է. «Քաղաքապետի կնոջ ընկերուհուն՝ Քրիստինե Վարդանյանին, վերջապես տեղավորեցին աշխատանքի․ նա նշանակվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։ Ի դեպ, նա նաեւ ԲՀԿ-ի ավագանու ցուցակում է ընդգրկված եղել։

Նա եւ Հայկ Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բժշկական համալսարանում միասին նույն ամբիոնում են աշխատում։ Նշենք, որ Վարդանյանը շատ էր ուզում նշանակվել այս պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանեցին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ