News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նազելի Բուռնազյանը, որի մայրը մահացել է կորոնավիրուսից Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում, Tert.am-ին ահազանգել է, որ հիվանդանոցում մայրիկի մատանին են գողացել:

«Մայրիկին հունիսի 4-ին շտապօգնության մեքենայով տարել են Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց, նրա մոտ հայտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ, նա մահացել է հունիսի 5-ի լուսադեմին: Այդ ընթացքում, ճիշտ է, իրեն թույլ էր զգում, բայց անընդհատ կապի մեջ էինք, ինչքան հնարավոր էր հեռախոսով խոսել ենք կամ հաղորդագրություններ ուղարկել: Ասում էր՝ բժիշկներն ասում են, որ վիճակը դեպի լավն է գնում: Հետո զանգում էի՝ տեսնեմ ինպես է, չէր պատասխանում: Առավոտյան զանգեցի հիվանդանոց, մայրիկիս տվյալները նշեցի, ասացին՝ մայրս մահացել է»,- պատմել է նա:

Դստերն ասել են, որ գիշերը կտրուկ վիճակը վատացել է ու մահացել․

«Ճիշտն ասած՝ չեմ էլ հավատում, որ մայրս կորոնավիրուսից է մահացել, որովհետև մենք նրա հետ առնչվել ենք ու վարակակիր չենք։ Անգամ գնացինք բժշկի, ստուգվեցինք, մեզ մոտ ամեն ինչ լավ է:  Մենք առողջական ոչ մի խնդիր չունենք: Անցած տարի էլ է մայրս թոքաբորբով հիվանդացել»,- ասել է Նազելի Բուռնազյանը:

Նազելի Բուռնազյանը նաեւ հավելել է, որ մայրը հիվանդանոց գնալիս կրել է ականջօղեր և ամուսնական մատանի․

«Երբ իմացանք մահացել է՝ գնացինք հիվանդանոց, երբ վերակենդանացման բաժնի աշխատողն իրերը բերեց, պայուսակում ամեն բան տեղում էր դրամապանակը, հեռախոսը, այն՝ ինչ հետը տարել էր հիվանդանոց, բացի ականջօղերից ու մատանուց: Ես չհավատացի, որ մայրս է մահացել, պահանջեցի դիահերձարանում տեսնել: Գնացի դիահերձարան, այնտեղի աշխատողն ինձ ականջօղերը վերադարձրեց, խնդրեցի մայրիկիս ձեռքերը բարձրացնի, նայեցի մատանին չկար մատին: Փաստորեն, որ հիվանդանոցում մահացել է, այնտեղ էլ գողությունը կատարվել է, և տեղափոխել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների դիահերձարան»:

Ըստ նրա՝ դրանից հետո գնացել է հիվանդանոց, պահանջել, որ տեսախցիկներով գտնեն ով է գողացել մատանին, սակայն այնտեղ ասել են, որ 5 օրվա տվյալներն են միայն պահվում, հիշողությունը թույլ է․ «Ինձ ասացին՝ գնամ հարցնեմ շտապօգնության  այն աշխատակցիներին, որոնք տեղափոխել են մայրիկիս դին: Կոպիտ ասած՝ մեկը մյուսի վրա է գցում: Շտապօգնությունից ինձ ասացին, որ հաստատ իրենց աշխատակիցները չէին կարող գողանալ, քանի որ դիակը հիվանդանոցում հերմետիկ փաթեթավորել են: Ես համոզված եմ, որ հիվանդանոցում են գողացել, տարբեր տեղեր եմ դիմել, դեռ արձագանք չկա»:

Նազելի Բուռնազյանը ոստիկանություն էլ է դիմել․ «Ես անընդհատ զանգահարում եմ, փորձում եմ գնալ ոստիկանություն էլ, բայց իրենք ասում են՝ չէ մի մոտեցեք, մի շաբաթից Ձեզ կզանգահարենք, բայց մեկ շաբաթն արդեն դարձել է մի քանի շաբաթ ու ոչ մի արձագանք չկա»,- ասել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ