News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ հուլիսի 7-ին, Ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի երեխայի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին եւ ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության եւ անչափահասների գործերով բաժանմունքների պետերի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:

Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ա.-ի եւ եւս մեկ անձի միջեւ, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողի անձը պարզելու եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն սովորում է Երեւանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտակարգ դեպք Երեւանում. 61-ամյա հայրն ու նրա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադեւոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. եւ Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են…
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երկրում քրեածին իրավիճակը կայուն է համարում
Սումգայիթում ադրբեջանցին խեղդել է հղի կնոջը
Դատախազության աշխատակիցներն անմիջապես զննել են դեպքի վայրն ու իրականացրել այլ գործողություններ․․․
Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ,արնանման հետքեր
Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են ոչ թե Ռիգայի փողոցում, այլ Արաբկիր 19 փողոցում…
Վանաձորում մեկ գիշերում թալանել են մի քանի ավտոտնակ
Գողացել 6 հատ անվադող, իսկ ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի…
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
Վիճաբանության մասնակիցներից Մանվել Բաբայանը Ամբերդ համայնքի ղեկավարն է, իսկ Մայիս Բաբայանը՝ նրա
Ամենաշատ