News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԴԲ-ի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը անվանել է Չինաստանը երկարաժամկետ ամենամեծ սպառնալիքը Միացյալ Նահանգների համար՝ Չինաստանին մեղադրելով լրտեսության եւ տվյալների գողության մեջ, հայտնում է BBC News-ը:

Ըստ ՀԴԲ-ի տնօրենի՝ Չինաստանը թիրախավորել է արտասահմանում բնակվող չինացիներին՝ ձգտելով նրանց հարկադիր վերադարձնել եւ վտանգելով կորոնավիրուսի հետ կապված ԱՄՆ հետազոտությունները:

«Չինաստանը ներքաշված է ազգային մասշտաբի փորձերում՝ ցանկացած միջոցներով դառնալ միակ աշխարհի միակ գերտերությունը»,- հայտարարել է Քրիստոֆեր Ռեյը:

Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում իր ելույթի ժամանակ ՀԴԲ տնօրենն ուրվագծել է չինական միջամտության մռայլ պատկերը, տնտեսական լրտեսության հեռու գնացող քարոզարշավը, տվյալների եւ ֆինանսական ռեսուրսների գողությունը, ինչպես նաեւ ապօրինի քաղաքական գործողությունները, որոնք ուղղված են կաշառքի եւ շանտաժի միջոցով ԱՄՆ քաղաքականության վրա ազդեցությանը:

«Այժմ մենք հասել ենք մի կետի, երբ ՀԴԲ-ն ամեն 10 ժամը մեկ հակահետախուզության նոր գործ է բացում Չինաստանի մասով։ Ամբողջ երկրում հակահետախուզության մոտ 5000 դեպքից գրեթե կեսը վերաբերում է Չինաստանին»,- ասել է Ռեյը:

Ըստ նրա՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն «Աղվեսների որսը» ծրագիր է սկսել, որի նպատակն է թիրախավորել արտասահմանում գտնվող չինացիներին, ովքեր որպես սպառնալիք են դիտարկվում Չինաստանի կառավարության համար:

«Մենք խոսում ենք քաղաքական ընդդիմադիրների, դիսիդենտների եւ քննադատների մասին, որոնք փորձում են բացահայտել մարդու իրավունքների զանգվածային խախտումները: Չինաստանի կառավարությունը ցանկանում է ստիպել նրանց վերադառնալ Չինաստան, եւ Չինաստանի՝  դրան հասնելու մարտավարությունը ցնցող է»,- շեշտել է Ռեյը:

Այս կապակցությամբ ՀԴԲ-ի տնօրենը պարզաբանել է, որ այդ նպատակով Չինաստանի իշխանությունները էմիսար են ուղարկում իրենց թիրախի ընտանիք, որը բնակվում է Միացյալ Նահանգներում: Եվ նրա ուղերձն այս է. «Կամ պետք է արագ վերադառնալ Չինաստան, կամ ինքնասպան լինել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ