News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 8-ին, ժամը 10։10-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սեւան քաղաքի «Արեւիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սեւան քաղաքի «Արեւիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության եւ չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-ից հուլիսի 7-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զորավիգ կանգնենք Լիբանանին և լիբանանահայությանը. ՀՅԴ
Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին և մեր նյութական ու բարոյական օժանդակությամբ օգնենք մեր քույրերին և եղբայրներին...
Լիբանանի հայկական եկեղեցիներում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի
Առաջիկա կիրակի, օգոստոս 9-ին Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կկատարվի` ի հիշատակ պայթյունի պատճառով զոհվածների...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի
Քիչ առաջ Լիբանանում Հայաստանի դեսպանությունից փոխանցեցին...
Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան…
Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ…
Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի
Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի Երեւանյան խճուղու թիվ 118 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի մոտ՝ էլեկտրական հենասյան վրա, հոսանքահարվել է…