News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը ընդհանրապես չի՞ գալու Ազգային ժողով, թե որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է, այսինք` մենք ունենալո՞ւ ենք տուգանքների այդուհանդերձ ավելացված չափ: Այս մասին այսօր արտահերթ նիստին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, որը ներկայացնում էր արտահերթ նիստի օրակարգը:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախագծով նախատեսվում էր դիմակ չդնելու դեպքում տուգանքը դարձնել բաց տարածքներում 20 հազար դրամ, իսկ փակ տարածքներում՝ 50 հազար դրամ:

Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Նախագիծն այս պահին շրջանառությունից ընդհանրապես հանված է, իսկ կգա, թե չի գա, ոչ ես, ոչ Դուք, ոչ որեւէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի սահմանադրական իրավունքը` ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն: Հետեւաբար ես չեմ կարող բացառել, որ  այդ թվում ձեր խմբակցությունից որեւէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը 150 հազար դարձնել»:

Սիսակ Գաբրիելյանը նշեց նաեւ, որ դիմակների տուգանքների չափի հետ կապված կան տարբեր քննարկումներ, եւ մի մասը օրինակ է բերում Վրաստանը, որը հարյուր հազարից էլ ավելի է, իսկ մի մասը նշում է, որ այդպիսի մեթոդների պետք չէ գնալ: «Բայց մեր խմբակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտել այս փուլում դա բերելու, շրջանառությունից հանված է, բայց ես չեմ կարող բացառել որեւէ մեկի փոխարեն, որ նման նախագիծ կարող է բերվել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ